Гарегин Нжде-Գարեգին Նժդեհ Garegin Nzhdeh
Гареги́н Нжде (арм. Գարեգին Նժդեհ, настоящее имя — Гареги́н Егише́вич Тер-Арутюня́н, арм. Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան; 1 января 1886 — 21 декабря 1955) — герой армянского национально-освободительного движения начала XX века, армянский военный и государственный деятель.
Основоположник цехакронизма — концепции армянской национальной идеологии.
Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դասական՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն և Կզնուտ, Երևանի նահանգ - դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։
Վաղ կյանք
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին[1][2] Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ:
Զինվորական գործունեություն
1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։Երբ 1912 թվականին սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։
Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո 1918 թ. վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա։
Հրապարակումները
Հրապարակումները1923 թ-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։1924-1925 թթ-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։1926 թ-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության Ընդհանուր ժողովի որոշումով մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։
«Ցեղակրոն» շարժումը
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Դաշնակցության դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։1935 թ-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։1937 թ-ին Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։1937 թ-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938 թթ-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։1938-1939 թթ-ին լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։
Ձերբակալությունն ու մահը
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։
Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին...» - գրում էր Նժդեհը 1944 թվականի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։
Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։1947 թ-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։
Գարեգին Նժդեհի գերեզմանը.
1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհին երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց:
Պարգևներ
Բուլղարիայի Թագավորություն
|
|
Արիության շքանշան
|
Արիության համար
|
16 նոյեմբերի, 1912
|
Ռուսական կայսրություն
|
|
Սուրբ Վլադիմիր շքանշան
|
3 կարգի
|
1915, 1918
|
|
Սուրբ Աննա շքանշան
|
4 կարգի
|
1915
|
|
Սուրբ Գևորգի խաչ
|
3 կարգի
|
1916
|
|
Սուրբ Գևորգի խաչ
|
2 կարգի
|
1916
|
Երկերի մատենագիտություն
Երկերի մատենագիտություն
Դաշնակցութեան պանթէոնը, Ալեքսանդրապոլ, 1917:
Զօրաշարժային կանոնադրութիւն, Երեւան, 1918:
Խուստուփեան կանչեր, Գորիս, 1921:
Էջեր իմ օրագրէն, Գահիրէ, 1924:
Որդիների պայքարը հայրերի դէմ, Սալոնիկ, 1927:
Բաց նամակ հայ մտաւորականութեան, Պէյրութ, 1929:
Ցեղի ոգու շարժը, Սօֆիա, 1932:
Ամերիկահայութիւնը՝ ցեղը եւ իր տականքը, Սօֆիա, 1935:
Իմ պատասխանը, Սօֆիա, 1937:
Բանտային գրառումներ, Երևան, 1993:
Զորաշարժային կանոնադրություն: Խուստուփյան կանչեր, Երևան, 1993, 56 էջ:
Էջեր իմ օրագրեն: Բաց նամակ հայ մտավորականության: Որդիների պայքարը հայրերի դեմ, Երևան, 1998, 160 էջ:
Ցեղակրոնության ուխտ, Երևան, 1998, 16 էջ:
Ցեղի հավիտենական զենքը, Երևան, 1998, 87 էջ:
Ազատ Սիւնիք, Պէյրութ, 1999, 176 էջ:
Լեռնահայաստանի գոյամարտը, Պէյրութ, 1999, 44 էջ:
Ցեղի արթնություն, Երևան, 1999, 36 էջ:
Ամերիկահայությունը՝ ցեղը և իր տականքը, Երևան, 2000:
Ցեղի ոգու շարժը, Երևան, 2000:
Ցեղի ոգու շարժը: Ամերիկահայությունը՝ ցեղը և իր տականքը, Երևան, 2000, 118 էջ:
Ցեղակրօնութիւնն իբր յաղթանակի զօրոյթ: Ցեղային արթնութիւն: Ինչ է ցեղակրօնութիւնը, Երեւան, 2001, 48 էջ:
Հատընտիր, Երևան, 2001, 405 էջ:
Էջեր իմ օրագրեն: Բաց նամակ հայ մտավորականության, Երևան, 2002, 52 էջ:
Երկեր, հատ. 1, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 532 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/1187/Njdeh_1.pdf
Երկեր, հատ. 2, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 504 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/1200/Njdeh_erker2.pdf
Նամականի (1920-1921), Երևան, 2002, 48 էջ:
Նորահայտ մասունքներ, Երևան, 2002, 20 էջ:
Մեծ գաղափար (նորահայտ մասունքներ), Երևան, 2003, 80 էջ:
Որդիների պայքարը հայրերի դէմ, Պէյրութ, 2005, 127 էջ:
Հատընտիր /երկրորդ լրացված հրատարակություն/, Երևան, 2006, 706 էջ։
Բաց նամակ Մայքլ Արլենին, Լոս-Անճէլըս, 2008:
Հայ ռազմիկին (Հաղթելու արվեստը), Երևան, 2010, 64 էջ:
Աշխարհայեցողություն, Երևան, 2011, 28 էջ:
Նորահայտ նամակներ, Երևան, 2011:
Գրական երկեր, Երևան, 2012, 216 էջ:
Բանտային կյանք: Նամակներ: Գրառումներ, Երևան, 2016, 187 էջ:
Հիշի'ր պատերազմը: Խուստուփյան կանչեր, Երևան, 2017, 148 էջ: