ԱՄՆ-ի կիբեռհետախուզությունը կոտրում է աշխարհի բոլոր երկրների սերվերները. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հաղորդել է, որ ԱՄՆում գոյություն ունի կիբեռհետախուզման գերգաղտնի բաժին, որը կոտրում է աշխարհի բոլոր երկրների սերվերները:
Նրա տվյալներով՝ գոյություն ունի «Մասնագիտացված մուտքի օպերացիաների գրասենյակ» (Tailored Access Operations, TAO):
«TAO-ն գրեթե 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներխուժել է չինական համակարգչային և հեռահաղորդակցման համակարգեր: Այն հավաքել է Չինաստանում տեղի ունեցող իրադարձությունների ամենահուսալի և լավագույն հետախուզական տեղեկությունները»,- գրում է ամսագիրը:
ԱՄՆ-ի իրավասու պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել ամսագրի հրապարակումը:
http://oratert.do.am/